Խաղաղապահների միջոցով պարբերաբար հանդիպումների առաջարկներ ենք ուղարկում, բայց Ադրբեջանը չի պատասխանում․ Արցախի ԱԳ նախարար
«Մեր գործընկերները հայտնել են, որ ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով փոխանցել է՝ մի քանի օրից մեր երիտասարդներին պետք է ազատ արձակեն»,- Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված արցախցի երեք երիտասարդի մասին։
Հարցին՝ փոխանցվելու են Արցախի՞ն, թե՞ Հայաստանին, նա պատասխանեց. «Ամեն դեպքում և Հայաստանում, և Արցախում նրանք ավելի անվտանգ են լինելու, քան Ադրբեջանում»։
Անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ «հումանիտար» բեռներ ուղարկելուն, ԱԳ նախարարն ասաց. «Երեկ փորձել են սադրանք կազմակերպել՝ ուղարկելով «հումանիտար օգնություն»։ Մի կողմից փաստացի ընդունել են, որ կա հումանիտար ճգնաժամ, բայց նման հարցերն այսպես չպետք է լուծել»։
Ս. Ղազարյանի խոսքով, Արցախի իշխանությունները բոլոր առաջարկները, որոնք ստանում են միջնորդների կողմից, տարբեր քաղաքական դերակատարների հետ քննարկվում են և արդեն իրավիճակին համապատասխան որոշումներ են կայացվում։
Ինչ վերաբերում է ադրբեջանական այն հայտարարություններին, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման դեպքում 24 ժամվա ընթացքում կբացեն Լաչինի միջանցքը, Ս. Ղազարյանն ասաց. «Մենք այս ընթացքում շատ հավաստիացումներ ենք լսում, ցավոք, որևէ մեկը մինչ օրս իրականություն չի դարձել»։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ է որոշվել Ակնայի ճանապարհի հետ կապված, նա նշեց. «Երբ որ լինի ողջամիտ առաջարկ, արցախյան կողմն իր դիրքորոշումը կհայտնի։
Ս. Ղազարյանն ասաց, որ արցախյան կողմն ամենաշահագրգիռն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, անգամ ամենածանր հարցերին փոխընդունելի լուծումներ գտնել. «Բայց, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմն է խուսափում սրանից։ Պարբերաբար ռուս խաղաղապահների միջոցով հանդիպումների առաջարկներ ենք փոխանցում, բայց ադրբեջանական կողմը չի պատասխանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- Առևանգված երիտասարդներն Ադրբեջանում բռնության են ենթարկվել
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Արցախցին՝ Ադրբեջանից եկած հումանիտար բեռի մասին. Էս սադրանքի տակից պետք է դուրս գալ շատ գրագետ
- Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան