Մոսկվայում Ռուսասատնի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը և բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
Նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում և կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում»,- նշել է Զախարովան։
Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կմշակեն բարձր մակարդակով երկկողմ երկկողմ շփումների ժամանակացույցը։