Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են և հրաժարվում են դուրս գալ այնտեղից
Անհետ կորածների ծնողները տևական ժամանակ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են խնդրում: Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, այսօր վերջապես նրանց հրավիրել են ՊՆ հանդիպման: Սակայն ՊՆ գնացած ծնողները, որոնք մամուլի հետ շփումներից խուսափող զանգվածն են և գրեթե հարցազրույցներ չեն տալիս լրագրողներին, ժամանելով նախարարություն, պարզել են, որ ոչ թե նախարար Պապիկյանի հետ են հանդիպելու, այլ նրա տեղակալի` Արման Սարգսյանի:
Այս խաբեությունը վրդովվեցրել է նրանց: Հիմա նրանք ՊՆ շենքում են և հրաժարվում են դուրս գալ շենքից` հանդիպում են պահանջում նախարարի հետ:
Հարակից հրապարակումներ`
- 2020-2022 թթ. ընթացքում անհետ կորած է համարվում 298 մարդ. Զառա Ամատունի
- Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
- Պատերազմում անհետ կորած Պապն այսօր կդառնար 22 տարեկան
- Անհետ կորածների ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին․ ԿԽՄԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին