Թշնամու ձեռքից բա՞ն կընդունեն. Քաղաքացիները՝ ադրբեջանական «օգնության» մասին
Ադրբեջանի ուղարկած ալյուրն արցախցիները չեն ընդունում։ Եւ որպեսզի բեռը հանկարծ Ակն աից Ստեփանակերտ չհասնի, նրանք Ասկերանի հատվածում փակել են ճանապարհը։
Panorama.am-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ ճի՞շտ են վարվում արցախցիները։
«Իմ կարծիքով ճիշտ են անում, որ չեն թողնում։ Եթե հիմա իրենք բեռն ընդունեն, կստացվի ստորագրում են և համաձայնում, որ մտնեն Ադրբեջանի կազմ։ Դա ճիշտ մոտեցում է, և մենք պիտի Արցախին օգնենք մեզանով, մեր ուժերով»,-ասաց հարցման մասնակից մի տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ թշնամուն ոչ մի պարագայում պետք չէ վստահել.
«Իհարկե ճիշտ են անում, ինչի՞ համար պետք է ընդունեն, ի՞նչ իմանաս թունավորված է, հազար ձևի բան են լցնում մեջը։ Հնարավո՞ր է թշնամուց օգնություն խնդրել, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչ են անում նրանց գլխին։ Ո՞նց կարելի է դա ընդունել»։
Ոմանք էլ կարծում էին, որ դա արցախցիների որոշելու խնդիրն է.
«Չգիտեմ, իրենք պիտի որոշեն, ես կուշտ էստեղ նստած, սոված մարդուն հարցրեք»։
«Ես՝ որպես հայ մարդ ոչ մի անգամ թուրքին ոչ հավատացել եմ, ոչ էլ կհավատամ, որովհետև թուրքը հայի գլխի տակ բարձը դրել, շոյել, փայփայել քնեցրել է ու յաթաղանը մտցրել է սրտի մեջ մինչև օրս ու շարունակվելու է նորից»,-մտահոգված ասաց թոշակառու մի տղամարդ։
«Թշնամու ձեռքից բա՞ն կընդունեն, թուրքը երբեք չի փոխվի»,-նկատեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները