«Ժողովուրդ». Իշխանությունները կարևոր պաշտոնների համար թեկնածուներ են փնտրում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարևոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ:
Իշխանության վերնախավը փնտրտուքի մեջ է, պետք է կարողանան գտնել մեկին, որը կկարողանա համակարգում առկա խայտառակ իրավիճակը կարգի բերել: Իրավիճակը բարդ է նաև քրեակատարողական ծառայության պետ գտնելու հարցում: Բանն այն է, որ դեռևս օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատեցին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ու մինչ օրս չեն կարողանում գտնել մեկին, որը կկարողանա բանտերում առկա վիճակը կարգավորել։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում չկան մարդիկ, որ այս կարևորագույն պաշտոններում նշանակումներ կատարվեն, կամ ոչ ոք այլևս ցանկություն չունի աշխատելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետական մարմիններում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան