Իշխանյան. Ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի ադրբեջանական բեռնատաների մուտքը Արցախի տարածք, որևէ արդյունք չի տվել
«Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են Ասկերանի մատույցներին, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ «հումանիտար» բեռներ տեղափոխելուն, երբ ադրբեջանական բեռնատարները հասել են խաղաղապահների տեղակայման վայրի մոտ։
«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ընդհանուր ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի լավ տեղեկացված լինի։ Բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացցված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին:
Այս քննարկումները դեռևս որևէ արդյունք չեն տվել, համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որևէ արդյունք չի տվել:
Արցախի իշխանությունների, համապատասխան պատախանատոների կողմից միջոցներ են ձեռնարկվել և այդ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են: Դրանք ավարտված չեն, այստեղ շատ կարևոր է Արցախի ընդհանուր դիրքորոշումը և ռուսական կողմի համապատասխան բացատրություններ տալը»,-ասաց Իշխանյանը:
Նրա խոսքով, ռուսական կողմը ևս պետք է տեղեկացված լինի այն ընդհանուր իրավիճակին, որն առկա է, և այն տեսակետներին, որոնք ունի արցախյան կողմը. «Ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն և կունենան իրենց տրամաբանական ավարտը: Կարծում եմ, քննարկումները կշարունակվեն և հավանաբար մեր սպասելիքները պետք է, որ արդարանան»,-ասաց Արցախի ԱԺ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին.Ալյոշա Գաբրիելյան
- Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Արցախցին՝ Ադրբեջանից եկած հումանիտար բեռի մասին. Էս սադրանքի տակից պետք է դուրս գալ շատ գրագետ
- Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել»