Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամ անց կապաշրջափակվի Լաչինի ճանապարհը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում։
«Ինչքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը փակ է պահում նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ Այս տարվա հունիսի 12-ից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետով Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռների անցկացումը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է սովի իրական վտանգի սպառնալիքի ներքո։ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Հումանիտար բեռներով լեցուն մեքենաները շաբաթներ շարունակ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում են՝ սպասելով, որ Ադրբեջանը թույլ տա Արցախ մուտք գործեն։
Օգոստոսի 29-ին Ադրբեջանը հայտարարեց, որ 40 տոննա ալյուր է ուղարկում Արցախ Ակնա-տեփանակերտ ճանապարհով։ Սա հարուցել է արցախցիների զայրույթը, նրանք փակել են ճանպարհը Ասկերանի շրջանում՝ թույլ չտալու, որ ադրբեջանական այլյուրը մտնի Արցախ։
«Սա սովի դեմ պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքում ապրելու»,-հայտարարել են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Արցախ տարվող հումանիտար բեռը. «Ժամանակը սպառվում է»
- Արցախցի լուսանկարիչ. Մենք մնում ենք այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում
- Զոհված արցախցու քույր. Չեմ թողնելու թուրքի բերած ալյուրն Արցախ մտնի
- Արցախցի լուսանկարիչ. Այո մենք սոված ենք, այո Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին