ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում՝ Ռուսաստան վրա, Պսկովում այրվել են Իլ-76 ռազմական ինքնաթիռներ
Օգոստոսի 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի կենտրոնական հինգ շրջանների և Պսկովի վրա։ Արդյունքում հրդեհ է բռնկվել Պսկովի օդանավակայանում, որտեղ մի քանի Իլ-76 ռազմական ինքնաթիռներ են վնասվել։ Մնացած դեպքերում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի 29-ին, ժամը 23.28-ին հաղորդագրություն է ստացվել Պսկովում ԻԼ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի հրդեհի մասին։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է 4 ԻԼ-76 ինքնաթիռ, որից 2-ը այրվել են», - հայտնել են արտակարգ ծառայություններից։
Հետևանքների վերացման գործում ներգրավվել է 21 միավոր տեխնիկա եւ 65 մարդ։
Նշվում է նաև, որ Սևաստոպոլի ծոցում ևս հարձակում է իրականացվել ռազմածովային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Հակասուզանավային և դիվերսիոն պաշտպանության ուժերն ավարտել են այն հետ մղելու աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան