Անն Իդալգո. Պետք է խոսել շատ հստակ, այն, ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, նման է ցեղասպանության
«Ադրբեջանը ցանկանում է ծնկի բերել արցախցուն, բայց դա իրեն չի հաջողվի։ Մենք պայքարելու ենք այնքան, ինչքան կարող ենք»,-հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ առցանց ասուլիսում։
Արցախի նախագահն ասաց՝ չնայած արդեն որևէ ակնկալիք չունեն գերտերություններից, միջազգային կառույցներից, կազմակերպություններից, բայց մենք շարունակելու են պայքարը։
«Արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր նախաձեռնության համար, ասել, որ մենք սա չենք մոռանա։ Խոնարհվում եմ Ձեր առաջ»,-ասաց նա։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց՝ Ֆրանսիայի քաղաքապետերն ու Ֆրանսիայի շրջանների ներկայացուցիիչները, քաղաքական գործիչներն այստեղ են, որպեսզի արտահայտեն իրենց աջակցությունը։
«Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են չփչացող պարեն, երեխաների համար նախատեսված սնունդ, գեներատորներ։ Այս մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի վեց քաղաքաների համար, որոնք անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ են։ Կանայք, երեխաներ, նորածիններ, տղամարդիկ, որոնք չեն կարողանում արժանապատիվ կերպով ապրել իրենց հողի վրա։ Մեր ուղերձը հստակ է ու պզր, կոչ ենք անում նախ և առաջ հարգել միջազգային իրավունքը, Արցախահայերը շրջափակմնա մեջ են անկախ իրենց կամքից՝ այն իրականացվում է խախտելով հրադադարիի հայտարարությունն ու միջազգային իրավունքը»,-ասաց նա։
Փարիզի քաղաքապետը նշեց, պետք է խոսել շատ հստակ, այն, ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, նման է ցեղասպանության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան