«Սոված կմնանք, բայց ադրբեջանցիների կողմից հումանիտար բեռի անվան տակ Արցախ ոչինչ չի մտնի»
Երեկվանից Ասկերանի մատույցներում մի խումբ քաղաքացիներ, բողոքի ինքնաբուխ ակցիա են իրականացնում: Նպատակն է` փակել Բաքվից ուղարկված, այսպես ասած, հումանիտար շարասյան ճանապարհը: Երկու բեռնատարը` մեծաթիվ ուղեկցողներով հասել են Ասկերանի մատույցները, սակայն արցախցի ցուցարարներին չեն հանդիպել, քանի որ նրանց ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները: Հավաքի մասնակիցները, ամեն դեպքում, որոշել են շարունակել հերթապահությունը:
Արցախցիներն ասում են. «Չպետք է թուրքն Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործի իբր մեր մասին են մտածում, իբր բարեգործություն են անում, իբր հումանիտար բեռ են տեղափոխում։ Մենք իրենց կարիքը չունենք»։
«Մեզ իրենցից օգնություն պետք չէ»։
Նրանք վճռական են տրամադրված՝ Արցախի միակ մուտքը Բերձորի միջանցքն է։
«Հայ ազգում ինչքան իշխանություն կա, եթե բոլորն էլ համաձայնվեն ճանապարհը բացեն, մենք՝ ժողովուրդը, թույլ չենք տա, թող գան, մեր վրայով անցնեն»։
Ճանապարհին հերթապահողները ռուս խաղաղապահներին զգուշացրել են՝ թույլ չտալ ադրբեջանական բեռնատարները մուտք գործեն Արցախ, հակառակ դեպքում ամբողջ պատախասխանատվությունը կրելու են խաղաղապահները։
«Արցախցուն կոտորել չի լինի... սոված էլ, ծարավ էլ լինենք, ապրել ենք, ապրում ենք Արցախում»,- ասում են նրանք ու ընդգծում՝ սոված կմանան, բայց ադրբեջանցիների կողմից հումանիտար բեռի անվան տակ Արցախ ոչինչ չի մտնի։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. «Թաթոյան» հիմնադրամ
- Արցախի ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին
- Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին.Ալյոշա Գաբրիելյան
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները