Արցախի ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին
Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:
Հիշեցնենք, որ քաղաքացիները հավաքվել են Ասկերանի տանկի մոտ երեկվանից, երբ Բաքուն հայտարարեց, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ։ Երեկ երեկոյան ադրբեջանական երկու բեռնատար հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայրի մոտ։ Քաղաքացիները հավաքվել են որպեսզի թույլ չտան ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախի Հանրապետության տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի լուսանկարիչ. Մենք մնում ենք այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում
- Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- Զոհված արցախցու քույր. Չեմ թողնելու թուրքի բերած ալյուրն Արցախ մտնի
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Արցախցին՝ Ադրբեջանից եկած հումանիտար բեռի մասին. Էս սադրանքի տակից պետք է դուրս գալ շատ գրագետ
- Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները