«Հանուն ոչնչի»` շատ ծանր բառեր են, որոնք արտաբերեց հայտնի անձը. Արցախի ԱԺ նախագահ
«Շատ ծանր բառեր են «հանուն ոչնչի», որոնք ժամանակին արտաբերվել են հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելավ հարցին թե ո՞րն է Արցախի ապագայի իր տեսլականը, հնարավո՞ր է, որ մի օր պարզվի, որ 120 հազար հայ զրկանքներ կրել է ու կրում է հանուն ոչնչի։
Նա նշեց, որ այնպես չէ, որ 1990-ական թվականների հաջողությունները զրոյացվեցին 2020 թվականին։
«Պետք է արձանագրենք՝ ճակամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում, պատերազմի շարունակությունն է այլ բնույթով, ուղղակի ռազմական գործողություններ չկան, հաճախակի չենք լսում կրակոներ, բայց դա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է»,- ասաց Իշխանյանը։
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել էր. «Ղարաբաղյան հակամարտության պատմության տարիների ընթացքում երկու կողմից հազարավոր կյանքեր զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետ անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասեմ, որ ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից»։