Արցախի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնում Անն Իդալգոյին ու Ֆրանսիայի այլ ընտրված պաշտոնյաներին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին Արցախին և նրա ժողովրդին ցուցաբերած անսասան աջակցության համար։
«Նախաձեռնությունը, որ ղեկավարում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայի ընտրված այլ պաշտոնյաներ, խոստանում է համախմբել միջազգային հանրությանը Արցախի համար ամուր համերաշխության շուրջ»,-ասված է ԱՀ ԱԳ նախարարության թվիթերի միկրոբլոգում։
Հարակից հրապարակումներ`
- Անն Իդալգո. Պետք է խոսել շատ հստակ, այն, ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, նման է ցեղասպանության
- Եկել ենք իրավիճակն անձամբ տեսնելու. Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն Կոռնիձորի սահմանային հատվածում է
- Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Արցախ տարվող հումանիտար բեռը. «Ժամանակը սպառվում է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին