Գերմանիան նախատեսում է մինչև տարեվերջ իր տարածքում 10 հազար ուկրաինացի զինվոր վերապատրաստել
Մինչև 2023 թվականի վերջ Գերմանիան նախատեսում է իր տարածքում վերապատրաստել 10 հազար ուկրաինացի զինվորականների։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունում պետքարտուղար Զիմտյե Մյոլերը՝ ԵՄ 27 երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, որը տեղի է ունենում Տոլեդոյում։
Նա նշել է, որ Գերմանիան մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային։
«Մենք դա անում ենք, օրինակ՝ Գերմանիայում մի քանի հազար ուկրաինացի զինվորների ուսուցմամբ: Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք պատրաստել 10 հազար զինվորի, որպեսզի լիովին աջակցենք և ամրապնդենք Ուկրաինայի դիմադրելու կարողությունը»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Մյոլերի խոսքերը:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայի շրջանում ուկրաինական երկու անօդաչու է խոցվել
- Միշելը պատմել է, թե երբ է քննարկվելու ԵՄ-ին Վրաստանի, Ուկրաինայի 7 Մոլդովայի անդամակցության հարցը
- Քաղաքագետ. Ուկրաինական Զելենսկու նմանությամբ նոր պրոյեկտ է՝ Հայկ Մարությանի տեսքով
- Գերմանիան օրենք է ընդունել երկրում կանեփի օգտագործումը մասնակի օրինականացնելու մասին
- Գերմանիայի լրագրողների միությունը Թուրքիան համարել է վտանգավոր երկիր
- Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է