Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման պատճառների մեջ կա դիտավորյալ չարագործության վարկածը. Պեսկով
Դիտարկվում են «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի հետ կապված միջադեպի տարբեր վարկածներ, այդ թվում՝ դիտավորյալ չարագործության, պետք է սպասել ՌԴ ՔԿ հետաքննության արդյունքներին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ չորեքշաբթի ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մամուլի հետ զրույցում Պեսկովն ասել է, որ ռուսական հետաքննություն է ընթանում, և միջազգային հետաքննության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ներկա պայմաններում այս ավիավթարի հետ կապված «բոլորովին այլ իրավիճակ է»։
«Քանի որ նախաքննության եզրակացություններ չկան, ես չեմ կարող դա ձեզ ստույգ ձևակերպել, բայց ակնհայտ է, որ կան տարբեր վարկածներ, որոնց թվում նաև վարկած, գիտեք, թե ինչի մասին է խոսքը, ասենք, դիտավորյալ չարագործություն մասին և այլն: Ուստի, եկեք դեռ սպասենք մեր ռուսական հետաքննության արդյունքներին, որը վարում է Քննչական կոմիտեն»,-պարզաբանել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
- Պրիգոժինի հեղինակած մանկական հեքիաթի գիրքը վաճառվում է 3,6 մլն ռուբլիով
- Լուկաշենկոն գիտեր Պրիգոժինի դեմ մահափորձի նախապատրաստման մասին
- Պրիգոժինն անվտանգության երաշխիքներ չի խնդրել. Լուկաշենկո
- Արևմուտքը շահարկում է Պրիգոժինի մահը. Պեսկով
- Ով է օդանավի վթարի հետևանքով Պրիգոժինի հետ զոհված հայը
- Պրիգոժին, Ուտկին, Մակարյան․ հրապարակվել է վթարի ենթարկված օդանանավի ուղևորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան