Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է
«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք էր։ Դա արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ 2023 թվականի մայիսին, ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով»,-ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այս տարվա օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան մեկնող երեք հայ ֆուտբոլիստների կալանավորման մասին հարցին:
Նա նաև հիշեցրել է, որ դա հստակ ասված է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Զախարովան անտեղի, սխալ, չարդարացված համարեց պատասխանատվություն այս համատեքստում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի վրա դնելը։
«Մենք խաղաղապահ զորակազմի խնդիրը տեսնում ենք, կրկնում եմ, նոր պայմաններում, որոնք ձևավորվել են Երևանի և Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ճանաչելու հետևանքով, գետնի վրա բոլոր հնարավոր օգնության ցուցաբերման մեջ՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է առաջին հերթին հաշվի առնել և՛Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովան՝ Մակրոնի միջնորդական ջանքերի մասին
- Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. Զախարովա
- Զախարովա. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի
- Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են
- Զախարավան նշել է 3 առաջնահերթություն՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին