Պետք է առաջին հերթին հաշվի առնել և՛Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովան՝ Մակրոնի միջնորդական ջանքերի մասին
«Մենք ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները, որոնք չեն հակադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և չեն խափանում այդ ջանքերը»,-ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա մեկնաբանեց լրագրողի հարցը, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ակտիվացնում է միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջը հարաբերությունները կարգավորելու հարցում և խոստացել էր մոտ ժամանակներս ներկայացնել կարգավորման իր նախագիծը:
«Մյուս կողմից Ֆրանսիայի ակտիվությունն այդ հարցում մեզ լավ հայտնի է և, որ ոչ պակաս կարևոր է, նման միջնորդական ջանքերի շրջանակներում պետք է առաջին հերթին հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը՝ և՛Հայաստանի, և՛ Ադրբեջանի: Առանց դրա ակնկալել առանց այն էլ տաքացած իրավիճակի կարգավորման ինչ-որ առաջընթաց, պետք չէ: Սա ցանկացած միջնորդության «ալֆան» և «օմեգան» է»-ասաց Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
- Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ
- Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. Զախարովա
- Զախարովա. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի
- Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին