Էրդողանը G20-ի ղեկավարներին կփոխանցի Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի երկրներին կծանոթացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի մտադրություններին։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին գրում է Milliyet թերթը։
Պրբերականը նշում է, որ G20-ի գագաթնաժողովի նախօրեին երկու երկրների ղեկավարների բանակցությունները «Թուրքիային դարձնում են հանդիպման» աստղ։ Հոդվածագիրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը միակ արևմտյան առաջնորդն է, որը կարող է հանդիպել Պուտինի հետ։
«Բոլորը կլսեն Պուտինի պայմանները և զինված բախումը դադարեցնելու Էրդողանի մտադրությունները»,-գրում է թերթը։
Թերթի քաղաքական վերլուծաբանը մանրամասնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները նաև պատրաստվում են քննարկել «հացահատիկի գործարքը»։ Նրա կարծիքով, եթե Էրդողանին հաջողվի համոզել Պուտինին վերադառնալ «հացահատիկային միջանցքի» հարցին, ապա նա «մեծ բան կանի ողջ աշխարհի համար»։ Նման քայլը ոչ միայն կուժեղացնի Թուրքիայի դիվանագիտությունը Աֆրիկայում, այլև աշխարհամասի երկրների աջակցությունը կստանա ՄԱԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի և Պուտինի միջև բանակցությունները կանցնեն Սեպտեմբերի 4-ին Սոչիում
- Bloomberg. Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում հանդիպել Պուտինի հետ
- Թուրքիայի նախագահի գրասենյակը արձագանքել է Էրդողանի ու Պուտինի ապագա հանդիպման մասին հարցին
- G 20 գագաթաժողովին Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակված թիկնապահները
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է