Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հրատապ զեկույց է պատրաստել, որում ասվում է.
«Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին:
Ա․ Միջանցքը երաշխավորում է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։
Բ․ Ակնայի ճանապարհը կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։
Գ․ Ադրբեջանի կողմից միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության իր պարտավորությունների շրջանցումը կխոչնդոտի բանակցած ցանկացած բանաձևի իրագործում:
Ակնայի Ճանապարհը կօգտագործվի Ադրբեջանի կողմից՝ ուժեղացնելու իր հակահայկական քաղաքականությունը
Ա․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Միջանցքը անօգտագործելի դարձնելու համար
Բ․Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Ադրբեջանից Արցախի հայերին ամբողջական կախվածության մեջ դնելու համար։
Գ․ Ակնայի ճանապարհը գործիք կդառնա Ադրբեջանի կողմից արցախահայությանը ճնշելու համար։
Դ․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի ներսում հատուկ ռազմական գործողություններ իրականցնելու համար։
Ե․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի հայերի առևանգումներ իրականացնելու համար` չլինելով կաշկանդված որևէ բանով:
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բանով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
Ա․ Ակնայի ճանապարհը չի ունենա որևէ այլ երրորդ կողմի հակակշիռներ և վերահսկողություն՝ Ադրբեջանի իշխանության կամ վարքագծի նկատմամբ:
Բ․ Գոյություն չի ունենա ներքին վերահսկողություն նաև կամայականությունների նկատմամբ։
Գ․ Ակնայի ճանապարհի բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը և կվերացնի թափանցիկությունը՝ որպես ընդդեմ կամայականության մնացած միակ միջոց»:
Այս հրատապ զեկույցը պատրաստվել է ԱՄՆ հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի(Karnig Kerkonian) անմիջական մասնակցությամբ:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Արցախցին՝ Ադրբեջանից եկած հումանիտար բեռի մասին. Էս սադրանքի տակից պետք է դուրս գալ շատ գրագետ
- Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում