Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել
Երեկ երեկոյան մի խումբ դաշնակացական երիտասարդներ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել։ ՀՅԴ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրանք կարգախոսներով, ցուցապաստառնրով իրենց բողոքն են արտահայտել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության դեմ։
Հայտարարել են, որ մարդասիրական աղետ ստեղծելով և ամբողջ ժողովրդին սովամահ անելով՝ Ադրեջանը փորձում է ցեղասպանության ենթարկել Արցախպի 120 հազար բնակչությանը։
Նրանք նաև կարմիր գույով ներկել են դեսպանատան գլխավոր մուտքի պատը՝ որպես Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության խորհրդանիշ։
Երիտասարդները վերահաստատել են իրենց հանձնառությունը ամեն ձևով աջակցել Արցախի ժողովրիդն ու առնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է