Սկսվում է ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը՝ օրենքի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը.Մենուա Սողոմոնյան
ՀայաՔվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ ժամը 11:00-ին #ՀայաՔվե նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքները ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Սիրով հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը։
Սկսվում է #ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը։ Մեր նպատակն է օրենքի նախագիծն անցկացնել Ազգային Ժողովում։ Դա հնարավոր կլինի, եթե նախաձեռնության համար ստորագրած յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր ստորագրությանը։ Երբ և ինչպես, ընթացքում կտեղեկացնենք։ Այս պահին կարևոր է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կախված է.
*Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթի ստորագրումը կանխելը,
*փաշինյանական վարչախմբին գրողի ծոցն ուղարկելը,
* Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի հարցով բանակցային ռազմավարությունը փոխելը»։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 31-ին «Հայաքվեն» ստորագրությունները կհանձնի ԿԸՀ
- «Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Գյումրիում «Հայաքվե»-ին մասնկացած մանկավարժները հետ են վերցրել իրենց ստորագրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան