Սաղավարտով մեքենայի ապակին կոտրած մոտոցիկլավարներից մեկը ձերբակալվել է
Սաղավարտով մոտոցիկլավարների կողմից մեքենայի ապակիները կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Նախաքննություն է իրականացվում, նշանակված է փորձաքննություն՝ գույքի վնասման հետ կապված, այս պահին Ոստիկանության կողմից մեկ անձ ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է։
Քրեական օրենսգրքի 297 հոդվածը վերաբերում է խուլիգանությանը։ 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է.
«Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա