Քաղաքական 21:47 30/08/2023 Արցախ

Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման իր քաղաքականությունը. Սերգեյ Ղազարյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին.

Հարց- Հնարավոր համարում եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը։ Ի՞նչ գործիքներ կան դրա համար։ Արդյոք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։

Պատասխան-Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, և թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում Եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ և անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի և Երևանի, այլև՝ Եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, ովքեր իսկապես շահագրգռված են կայունության ապահովման և սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։

Բացի այդ, միջազգային դերակատարները, որոնք ողջունել են Եռակողմ հայտարարությունը և այժմ այն դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության ներկայիս ճարտարապետության հիմնաքար, նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել ևս՝ վերջինիս կողմից որևէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Այս տեսակետը 2023 թվականի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ: Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը։

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ նախ «բնապահպանական բողոքի ակցիայի» պատրվակով, իսկ այնուհետև Եռակողմ հայտարարության խախտմամբ ապրիլի 23-ին միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խզել Արցախի ժողովրդի և Հայաստանի միջև առկա բնական խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից և զարգացման հնարավորություններից։ Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության մաս են կազմում։ Հետևաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում միջազգային հանրության և, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների պատասխանատվության մասին և ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն ունեն համապատասխան ռեսուրսներ և գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար։

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր անդամների իրավունքն է, այլ նաև պարտավորությունը։

Հարց - Ստեփանակերտում կա՞ պաշտոնյաների որոշակի խումբ, որը պատասխանատու է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

Պատասխան- 2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից ի վեր՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, արցախյան և ադրբեջանական կողմերի միջև պարբերաբար անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք տեխնիկական և հումանիտար հարցեր, այդ թվում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի քննարկմանը, այդ թվում՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հետ, մենք մշտապես ընդգծել ենք համաձայնեցված միջազգային ձևաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար և արժանապատիվ խաղաղություն:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երկրի այլ լիազոր կառույցների հետ համագործակցությամբ, մշակում և Հանրապետության Նախագահի դիտարկմանն է ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ և դիրքորոշումներ։

Բացի այդ, առանցքային հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում նաև տարբեր քաղաքական ուժերի և պատասխանատու անձանց մասնակցությամբ, որից հետո կայացվում են համապատասխան որոշումներ։

Հարց - Որո՞նք են Արցախի ղեկավարության կարմիր գծերն այդ բանակցություններում: Ձեր գերատեսչությունն արդեն նշել է, որ Ադրբեջանի տարածքում հանդիպումներն առանց երրորդ կողմի ներկայության ձեզ համար անընդունելի են: Ի՞նչ կասեք բանակցությունների օրակարգի մասին: Ի՞նչ եք պատրաստ քննարկել և ինչը՝ ոչ:

Պատասխան-Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բոլորից լավ գիտեն ինչպես խաղաղության, այնպես էլ՝ պատերազմի գինը: Մենք պատրաստ ենք քննարկել բարդ և ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Հարց - Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջարկներին, ով պնդում է բանակցությունների իր տեսլականի վրա:

Պատասխան- Դիրքորոշումների և որոշումների մշակման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հաշվի են առնում տարբեր քաղաքական ուժերի և հասարակական գործիչների առաջարկներն ու տեսակետները: Հանրապետության նախագահը բազմիցս և հրապարակայնորեն հայտարարել է, որ եթե քաղաքական ուժերից կամ այլ գործիչներից որևէ մեկն ունի առաջարկներ կամ ստեղծված բարդ իրավիճակից ելքի տեսլական, ապա իշխանությունները պատրաստ են քննարկելու բոլոր ողջամիտ առաջարկները կառուցողական համագործակցության շրջանակներում՝ պետության ու ժողովրդի ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Հարց - Ձեզ համար սկզբունքորեն ընդունելի՞ է «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը:

Պատասխան- Նախ, պետք է ընդգծել, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: Հետևաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։

Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի և հավասարակշռված ձևակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը և կծառայեն խաղաղության շահերին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}