Օգնեք մեզ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Կոռնիձոր այցելած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին խնդրեց օգնել վերադարձնել հորը Բաքվից։
«Շատ եմ խնդրում մի հացով ինձ օգնել. մեկ ամսից ավելի է հայրս կապ չի հաստատում մեզ հետ։ Ընտանիքս Արցախում է, միայն ես եմ Հայաստանում։ Լիահույս ենք, որ կօգնեք մեզ վերադարձնել նրան Բաքվից, քանի որ հայրս անմեղ է։ Նա շատ հիվանդ է, նրա համար ամեն վայրկյանը ճակատագրական է»,- ասաց Վերա Խաչատրյանը։
Ա. Իդալգոն գրկեց Խաչատրյանի դստերը, ասաց, որ կփորձի իր երկրում խոսել տարբեր մարդկանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնում Անն Իդալգոյին ու Ֆրանսիայի այլ ընտրված պաշտոնյաներին
- Անն Իդալգո. Պետք է խոսել շատ հստակ, այն, ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, նման է ցեղասպանության
- Եկել ենք իրավիճակն անձամբ տեսնելու. Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն Կոռնիձորի սահմանային հատվածում է
- ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
- Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը «մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», նշում են Արցախից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան