Այս գոյամարտում այլընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Մեր ներազգային խոսույթում արմատավորված ամենամեծ սխալներից մեկն, ըստ իս, «Արցախի հիմնախնդիր» ձևակերպումն է, որով կեղծ տպավորություն է ստեղծվում, թե գոյություն ունի ինչ-որ անջատ, տեղային հարց։
Իրականում չկա և ոչ մի առանձին վերցրած «Արցախի հիմնախնդիր», այլ գոյություն ունի ավելի մեծ մի գոյամարտ՝ հայկական քաղաքակրթության և թշնամու բարբարոսական կազմավորման գոյութենական պայքարը, որի լոկ մի առաջնագիծն է անցնում Արցախով։
Ուստի այս պահին թշնամու դեմ հենց Արցախում ընթացող կենաց-մահու պայքարը համահայկական և համահայաստանյան այս գոյամարտի մի մասն է։
Եվ, եթե, Աստված մի արասցե, այդ պայքարում՝ որպես ազգ և պետություն, չհաջողենք, ապա ի վերջո թշնամին պաշարելու է մեր բոլոր մարզերը, քաղաքները, գյուղերը, բակերն ու տները, որովհետև այս գոյամարտում այլընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին