Ֆրանսիայից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվել են Երևանից
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաներն այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ըստ հաշվարկների` ավտոշարասյունը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի ժամը 12-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
Այս ծրագրին աջակցում են Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպերը, Օ դը Ֆրանսը, Օքսիտանիան, Պրովանս Ալպ Կոտ դ` Ազյուր և Պեի դը լա Լուառի շրջանները, ինչպես նաև մի քանի քաղաքներ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
- Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան