Թե ինչպես Աբովյան փողոցում մոտոցիկլավարներն օրը ցերեկով սաղավարտներով կոտրեցին մեքենայի ապակիները
Աբովյան փողոցում երեկ աշխատանքից տուն վերադարձող քաղաքացիներն ականատես եղան մի միջադեպի։ Մոտոցիկլետ վարող երկու տղաներ իջան, մոտեցան երթևեկող մեքենաներից մեկին ու սկսեցին սաղավարտ հագած գլուխներով անընդհատ հարվածներ հասցնել մեքենայի ապակիներին։
Թե ինչ էր նախորդել միջադեպին, ականատեսները չգիտեին։
Սաղավարտ հագածներին հանդարտության, հանգստության կոչեր էին անում եկեղեցու բակում մեմավաճառ կինը, անցորդները, սակայն նրանք անդրդրվելի էին։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին՝ երեկ ժամը 18։20-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրեն է մոտեցել մոտոցիկլավար, երթևեկության հետ կապված վիճաբանել է, որից հետո Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում մոտոցիկլավարը փակել է իր ճանապարհը, ապա Աբովյան-Սայթ-Նովա փողոցների խաչմերուկ իրեն մոտեցել են երկու մոտոցիկլավար, բռունցքներով, սաղավարտով սկսել են կոտրել մեքենայի դիմապակին ու կողային ապակիները։
Ոստիկանությունից հայտնեցին՝ ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։ ՔԿ-ից ասացին՝ մանրամասներ կարող են հայտնել ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա