Եթե ՔՊ-ն դրան դեմ գնա, ՔՊ-ին պետք է ուղարկենք պատմության աղբանոցը. Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքներն այսօր նախաձեռնության անդամները ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Հիշեցնենք, որ «Հայաքվեի» ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ և նախաձեռնողները ժամկետից շուտ դադարեցրել էին ստորագրահավաքի առաջին փուլը։
«Ես չեմ կարծում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանում է կողմ քվեարկել, բայց բոլորս միասին պետք է հարկադրենք դա անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ այսօր մեր 120 հազար հայրենակիցների կյանքի իրավունքը վտանգված է։
«Դուք տեսնում եք՝ ինչ է տեղի ունենում այսօր Արցախում։ Համաշխարհային ուժային կենտրոնները բաց տեքստով մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնեու և այնտեղ ողբերգություն ստեղծելու մեջ։ Մենք վճական ենք տրամադրաված կասեցնելու այդ ողբերգությունը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ցույց տանք՝ մենք հետամուտ ենք մեր հայրենակիցների կյանքի իրավունքին, իրենց արժանապատվությանը, տանը ապրելու իրավունքին։ Դա ամենաառաջնայինն է։ Եթե ՔՊ-ն դրան դեմ գնա, կարծում եմ, մենք ՔՊ-ին պետք է ուղարկենք պատմության աղբանոց, ուրիշ որևէ ճանապարհ չկա»,- ասաց նա։
Պատասխանելով հարցի՝ ինչպե՞ս, Չալաբյանը պատասխանեց. «Չընտրելով ՔՊ-ին։ Մեր ամեն քաղաքացի պետք է հասկանա՝ քանի կա ՔՊ-ն, իրենք վտանգված են, իրենցից յուրաքաչյուրի կյանքի իրավունքը, հարազատ երկրում ապրելու իրավունքը։ Մարդիկ դա պետք է հասկանան։ Մարդիկ պետք է հասկանան, որ կամ իրենց կյանքն է կամ մեր երկիրն է կամ ՔՊ-ն է, այլ ընտրություն չի լինելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Հարակից հրապարակումներ`
- Սկսվում է ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը՝ օրենքի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը.Մենուա Սողոմոնյան
- Օգոստոսի 31-ին «Հայաքվեն» ստորագրությունները կհանձնի ԿԸՀ
- «Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
- Գյումրիում «Հայաքվե»-ին մասնկացած մանկավարժները հետ են վերցրել իրենց ստորագրությունները
- Չալաբյան. «Հայաքվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 54 հազար 800 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան