Ինչպես են արձագանքում Արայիկ Հարությունյանի հրաժարականի խոստումին ֆեյսբուքում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տարածեց հայտարարություն, որ հրաժարական տալու որոշում է կայացրել։
Ֆեյսբուքյան օգտատերերն ակտիվ կերպով արձագանքում են Հարությունյանի հայտարարությանը.
Օգտատեր Արման Ղազարյանը Արցախի նախագահին ներկայացրել է Կառլսոնի կերպարում։
Լրագրող Արմեն Հակոբյանը գրում է. «Արցախի նիկոլն ռադվում է, տարոսը բնօրինակ նեռին»։
Աժ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Գայանե Աբրահամյանը գրում է.
«Դե ինչ, վերացրե'ք, ապամոնտաժե'ք Արցախի պետականությունը, արե'ք էն ինչ պլանավորում ու տեղական խամաճիկ_ գործակալների ձեռամբ անում են ռուսները` հերթական անգամ սպասարկելով Ալիեւի շահը։
Շատերդ գիտեք, որ Արայիկ Հարությունյանի ընտրությանը ինքս դեմ եմ եղել 2020_ին, բայց հիմա հրաժարականին դրդելը սեփական պետության ու պետական ինստիտուտները կազմաքանդելու գործողություն է, եւ դա անող կլանին պատմությունն իր գնահատականը տալու է, հուսամ»։
Արցախցի Աննա Մանգասարյանը գրում է.
«Իմ հարգելի Հայաստանաբնակ ընկերներ, օր լինի ձեզ լինի։
Չգիտեմ մենք ինչ արհավիրքի կհանդիպենք, որ նա էս քայը արեց, բայց հասանք հրաժարականին։
Ձեր հերթն ա»։
Օգտատեր Ստելա Խաչատրյանը գրում է.
«Եթե Արցախի նոր ղեկավարի առաջին հրամանը չեղավ արայիկ հարությունյանին կալանավորելը, նշանակումա թատրոնը շարունակվումա»։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը գրում է.
«Արցախի նախագահը հրաժարական է ներկայացրել։ Ինչպես ասում են, գնացողի հետևից կամ լավը, կամ ոչինչ, այլ միայն ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմող երկրի պայմաններում ի սկզբանե լիդեր-առևտրականի կոմֆորմիստ տեսակի ընտրությունը սխալ որոշում էր։
Սխալ որոշում էր, նախևառաջ, Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի, հետո նոր միայն ժողովրդի կողմից։ Ցավոք, անցյալը հետ չես բերի, բայց ապագան փոխելու հարցում պարտավոր ես քայլեր ձեռնարկել։ XXI դարին բնորոշ սիմվոլների այս պատերազմում ՀՈՒՍՈՎ եմ, որ Արցախի ժողովրդի ներկայացուցչական միակ բարձրագույն մարմինը հենց Սեպտեմբերի 2-ին կընտրի Հայոց հինավուրց հողի` Արցախ աշխարհի պետականության դարավոր ավանդույթները շարունակելու անխախտ կամքով տոգորված Արցախի հավերժ հայկական Հանրապետության նոր ղեկավարին»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախում հիմնական դերակատարների կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարտադրանք չի եղել
- Արայիկ Հարությունյանն այսօր ազատել է Գուրգեն Ներսիսյանին, վաղը կներկայացնի իր հրաժարականի դիմումը
- Արցախում այսօր հրաժարականներ են սպասվում
- Ռուբեն Վարդանյանը ութ հոգով ինչ-որ բան է պարտադրում Արցախի նախագահին. Անդրանիկ Քոչարյան
- Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ ոչ հրամանատար. Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան