Արմեն Պետրոսյան. Թուրքիայում նոր հակահայկական ալիքի մեկնարկ է տրվել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Թուրքիայում նոր հակահայկական ալիքի մեկնարկ է տրվել առայժմ առնվազն տեղեկատվական-քարոզչական ամենաբարձր մակարդակում՝ պետական Anadolu լրատվական գործակալության միջոցով։
Առիթը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասի մի խումբ բնակիչների կողմից թուրքական բեռնատարի վրա հարձակումն է, որի ընթացքում հարձակվողները պատռել են մեքենայի բրեզենտը, քանի որ դրա վրա գրված է եղել «Türkkan» բառը, վարորդին իջեցրել են մեքենայից, վրան ներկ լցրել, հետո ներկ են լցրել նաև մեքենայի սրահում...»։