Արցախցի կինը ահազանգում է. Խնդրում եմ եկեք, վիճակը լուրջ է
«Իմ խնդրանքն է, շատ կարևոր է, եկեք միացեք։ Նրանք շատացել են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է արցախցի կինը, որը երեկվանից Ասկերան-Ակնա հատվածում է՝ թույլ չտալու, որ Ադրբեջանից բերված ալյուրն Արցախի տարածք մուտք գործի։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը շատ լուրջ է, քանի որ Ակնայի հատվածում ադրբեջանցիների թիվն ավելացել է։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութերում երևում են, որ այստեղ բազմաթիվ հովանոցներ, սեղան-աթոռներ են դրվել, որտեղ սնվում են ԶԼՄ ներկայացուցիչներն ու այլ մարդիկ։
Տեսանյութերում երևում են բազմաթիվ մարդիկ, որոնք կրում են Կարմիր մահիկի համազգեստի նմանությամբ շաիկներ, գլխարկներ, ժիլետներ։
Ասկերանի հայտնի տանկի մոտ հավաքվելու կոչ էր արել նաև Ասկերանի քաղաքապետարանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասկերանի քաղաքապետարանն արցախցիներին կոչ է անում հավաքվել տանկի մոտ
- Արցախում այսօր հրաժարականներ են սպասվում
- Ա. Ղարամյան. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում
- «Սոված կմնանք, բայց ադրբեջանցիների կողմից հումանիտար բեռի անվան տակ Արցախ ոչինչ չի մտնի»
- Զոհված արցախցու քույր. Չեմ թողնելու թուրքի բերած ալյուրն Արցախ մտնի