Կամավոր ուսուցիչների հավաքագրում Արցախի համար
«Մաթեմիկ» նախագծի հեղինակ Տիգրան Առուշանյանը Արցախի համար կամավոր ուսուցիչների հավաքագրման առաջարկով է հանդես եկել.
«Սիրելի հայրենակիցներ, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես գիտենք, տուժում է նաև մեր երեխաների կրթությունը։ Արդեն մի քանի անգամ կազմակերպել ենք կամավոր ուսուցիչների հավաքագրում, ովքեր օնլայն դասավանդել են մեր Արցախի երեխաներին և արդյունքները հրաշալի են ուղղակի։
ԵՒ այսպես` հավաքում ենք մի հզոր կամավոր ուսուցիչների թիմ, ովքեր պատրաստ են`
շաբաթական երկու օր երկուական ժամ օնլայն դասավանդել դպրոցական որևէ առարկա։
Տևողությունը- 4-5 ամիս
Եկեք կանգնենք մեր երեխաների կողքին, շատ ժամանակ կամավոր ուսուցիչները դառնում են մոտիվացիայի աղբյուր ու ոգեշնչում են մեր բալեքին չկոտրվել ու շատ մեծ երազել։
Սկզբի համար , եթե դուք որևէ առարկայի գիտակ եք ու կարծում եք, որ կարող եք դրեք + »։
Գրառման տակ «+»-ի «շքերթ» է. տարբեր առարկաների ուսուցիչներ պատաստակամություն է հայտնել դասավանդել արցախցի երեխաներին։
«Ընկերներ բժիշկները օնլայն բուժումներ են անում, հաստատ դասերը խնդիր չեն լինի
Շատ լավ նախաձեռնություն !!»
«Մենք թիմով աշխատել ենք 1 տարի։ Երեխաները պարտաճանաչ մասնակցում են և սիրում են սովորել »
«Ես կարող եմ լուսանկարչություն դասավանդել, գիտեմ դպրոցական ծրագրում չկա, ամեն դեպքում պատրաստ եմ...»
«Դպրոցական ծրագրում չկա, բայց մեծ սիրով կանցկացնեմ թատրոնի պատմության դասեր»։
«Տիգրան ջան, եթե չենք դասավանդելու, ասա ինչ այլ տարբերակով օգտակար լինենք»։
«Արցախի երեխաների հետ աշխատելու իմ կոչին շատ մարդիկ արձագանքեցին, ինչի համար շնորհակալ եմ։ Կրկին ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք արդեն երկու և ավել տարվա նման փորձ, երբ կամավոր ուսուցիչներն աշխատում են երեխաների հետ և ունենում ենք հրաշալի արդյունք, ընդ որում շատ ժամանակ կամավոր ուսուցիչներն էլ են շնորհակալություն հայտնում, որովհետև այս իրավիճակում, երբ թվում է թե անկարող ես որևէ բան անել ( սակայն դա միայն թվում է) ու սիրտդ տրաքում է, Արցախցիների հետ աշխատելիս հետո զգում ես որ մի մեծ հանգստություն է իջնում ու զգում ես, թե ինչ հզոր ռեսուրս է մեծանում նոր սերնդի տեսքով»,- իր առաջարկին բուռն արձագանքից հետո գրել է Տիգրա Առուշանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր.Գեղամ Ստեփանյան
- Առաջին դասարանցիների համար Արցախում 1900 պայուսակ կկարեն
- Արցախում սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ ու այբբենարաններ են հավաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան