«Ինչպե՞ս կարող ես ապրել, ինչպե՞ս կարող ես եղբայրներիդ, քույրերիդ ոչնչացնելու ճանապարհը բռնել՝ պատրվակելով, թե մյուս եղբայրներիդ և քույրերիդ ես փրկելու»
«Մենք պետք է ամբողջ ժողովրդով դարձի գանք։ Մեր դարձի գալու պատմությունն է այսօր հյուսվում, ոչ թե մեղքի մեջ ավելի խորանալու»,- իր քարոզում ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ամբողջ տունդ փլատակ է, գլխիդ է թափվում, ա՛յ ամբարտավան մարդ, այ կործանարար։ Ինչպե՞ս կարող ես այդպես ապրել, ի՞նչ խղճով, ի՞նչ սրտով, ի՞նչ մտքով, ի՞նչ արյունով՝ մարմինդ մեծացնելով, նյութական հնարավորություններդ լայնացնելով, հայհոյախոս բերանով։
Ինչպե՞ս։ Ինչպե՞ս կարող ես ապրել։ Ինչպե՞ս կարող ես եղբայրներիդ, քույրերիդ ոչնչացնելու ճանապարհը բռնել՝ պատրվակելով, թե մյուս եղբայրներիդ և քույրերիդ ես փրկելու։
Մարդ սպանողը միշտ էլ մարդ սպանող է, անկախ նրանից, թե ում է ուզում «փրկել»»,- ասում է Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում, «ես հո եղբորս պահակը չե՞մ, ես խրախճանք եմ Սնուպ Դոգ եմ բերում»
- Բագրատ Սրբազան. Արցախի հարցը հումանիտար աղետի մասին չէ, այլ արդարության, մեր գոյության իրավունքի
- Բագրատ Սրբազան. Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունը
- Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն. Բագրատ Սրբազան
- Չեն ուզում, որ խոսենք մեր իրավիճակի, այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք ուղղակի գտնվում ենք. Բագրատ Սրբազան