Բաքվից հնարավոր են համարում, որ Լաչինի ճանապարհը բացվի առաջիկա օրերին
Հայաստանը Ղարաբաղի հետ կապող Լաչին ճանապարհի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ հինգշաբթի լրագրողներին ասել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Որպես գործընթացի մեկ այլ բաղադրիչ կարող է դիտարկվել Լաչինի ճանապարհի բացում առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի օրենքների և սահմանային հսկողության վերաբերյալ համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների համաձայն»,-ասել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը փակ է պահում նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ Այս տարվա հունիսի 12-ից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետով Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռների անցկացումը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է սովի իրական վտանգի սպառնալիքի ներքո։ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Հումանիտար բեռներով լեցուն մեքենաները շաբաթներ շարունակ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում են՝ սպասելով, որ Ադրբեջանը թույլ տա Արցախ մուտք գործեն։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
- Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է
- Մեզ արգելվեց մարդասիրական օգնությունն անցկացնել Լաչինի միջանցքով. ֆրանսիացի պաշտոնյան
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին