Ֆուտբոլիստի կարիերան ավարտող Գևորգ Ղազարյանը չի կարողանում զսպել արցունքները
«75 խաղ, 14 գոլ, հազարավոր հիշողություններ, որոնք հավերժ կմնան իմ սրտում»,- ասում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցությունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Հիմա կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը։ Միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ»,- ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում նշում է Գևորգ Ղազարյանը՝ չկարողանալով զսպեսլ արցունքները:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել է 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել էր «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուոմ» և «Շավիշում», կիպրական «ԱԵԼ Լիմասոլում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան