Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորել
Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։
«Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»,- արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Բորելը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Ժոզեպ Բորելի հետ զրույցում Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը
- Ադրբեջանից արձագանքել են Բորելին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան