Իսրայելական բանակը հաստատել է իր անցակետի վրա հարձակման հետևանքով զինվորի զոհվելու դեպքը
Իսրայելցի մեկ զինվոր է զոհվել, երբ բեռնատարի վարորդը մխրճվել է Հորդանան գետի արևմտյան ափի Մոդիին քաղաքի մոտ գտնվող անցակետի վրա։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Այսօր՝ հինգշաբթի, Մաքաբիմ անցակետի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել: Նրա ընտանիքին ծանուցվել է: Իսրայելի պաշտպանության բանակն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և կշարունակի աջակցել նրանց»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հաստատել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք իսրայելցի զինվոր։ «Զինծառայողները տարհանվել են հոսպիտալ՝ հետագա բուժօգնության համար»,-հայտնել են բանակից։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի հրթիռակոծությունից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել․ Սիրիայի ՊՆ
- Հորդանան գետի արևմտյան ափի հարձակման հետևանքով երկու իսրայելցի է զոհվել
- Լիբանանի խորհրդարանի պատգամավո է վիրավորվել, երբ իսրայելցի զինվորականները ցրել են սահմանին կազմակերպված ցույցը
- Իսրայելի դեսպանը աննորմալ է համարում, որ Ուկրաինան պաշտպանում է հակաիսրայելական բանաձևերի 90%-ը