Քաղաքական 17:08 31/08/2023 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Սա խայտառակ ձախողում է, իսկ հանրակրթական «բարեփոխումների» մասին որքան են տարփողել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Սուտ, պոպուլիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ, կառավարչական անկարողություն,  պետության ապագան կասկածի տակ դրած վարչախումբ, հասարակության նպատակադրված դեգրադացիա․ մի խոսքով՝ պետությունից քաոս ․․․․

Այսպիսին է մեր ցավալի ամեն օրը․․․մեր, դեռևս անկասելի վայրէջքը․․․
Այս մասին խոստովանում են նաև իրենք՝ քպ-ականները․ իհարկե, երբ իրենք իրենցով են․․․
Երկու շաբաթ  առաջ,  կարծելով, թե ԱԺ հանձնաժողովի նիստը փակ է, էկոնոմիկային նախարար Քերոբյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասելով, թե «․․․խոստումների կեսը ջրած է կամ չենք անում,   ինչ  պլանավորած է՝ դրա կեսն էլ չի արվում, սկզբնական ծրագրերի 60% - է իրականացվել, պլանավորվածի մի մասն էլ չի լինելու, 300 պլանավորված դպրոց նախատեսված արագությամբ չի սարքվելու»։ Այստեղ կտրվեց նրա խոսքը, որովհետև թիմակիցները հասկացրին, որ ուղիղ եթերում է։

Նույն օրերին մեկ այլ քպ-ական՝  Նարեկ Ղահրամանյանը, դարձյալ ԱԺ-ում բյուջեի նախաքննարկման ժամանակ, չիմանալով, որ այն հեռարձակվում է, դարձյալ խոստովանական պոռթկում ունեցավ, խոսելով ասֆալտի վրա մսխված միլոնավոր գումարների, անորակ և չհամակարգված աշխատանքի  մասին»։ Նրան էլ, իհարկե, լռեցրին՝ հասկացնելով, որ եթերում է։
Այս երկուսը գոնե քաջություն ունեցան սեփական թիմակիցների մոտ անկեղծանալու․․․մյուսներն այլ նարատիվի մեջ են։

Իսկ մեր երկրում ԱՍՖԱԼՏ-ը դարձրել են պետականության ու Հայրենիքի հոմանիշ։ Օրերս մի տեսանյութ ընկավ աչքովս․ մեկը ռուլետի պես փաթաթում էր հողի վրա թափված ասֆալտը։
Իսկ սուտ խոստումները, ձախողումներն ու պարտություններն համատարած են․ խողից պոկվող ասֆալտի պես մսխվում, փոշիանում է երկիրը, ինստիտուտները, մեր ներքին, տեսակային ճարտարապետությունը՝ ինքնությունը։ Ցավոք, պարտության տեսակ կա, որ անվերականգնելի է․  դա բարոյական, հոգևոր պարտությունն է, տեսակի պարտությունն է։ Մենք այդ ճանապարհին ենք։

Իսկ քպականների պետության խորհրդանիշը՝ ասֆալտը, հաշիշի պես տեղավորվել է  շատերի արժեքային համակարգում ու  բանականություն մթագնել։ «Կարևորը ասֆալտն ա» ասում էր մայրուղում հայտնված հավաքական մի կին կերպար՝ անդրդվելիորեն չտեցնելով մեր մայրամուտը։ Նրանք շատ են․․

Ձախողումները, կիսատպռատ կարկատան իմիտացիաներն ամենուր  են, հանրային ուղեղներում, մտածողության մեջ․․․

Քաղաքագիտությունն ասում է, որ պատերազմում հաղթում են նարատիվները։ Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Դժվար է երևակայել անգամ, որ այսօր հանրայնացվող մտքերի ճնշող մեծամասնությունը մի հինգ տարի առաջ բարձրաձայն մտածվեր կամ գոյության իրավունք ունենար։
Օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ  ԿԳՄՍ բարձր պաշտոնեությունը  հայտարարում է, որ 2, 5, 7 և  10-րդ դասարանների համար նախատեսված որոշ դասագրքեր  տպագրված չեն, այսինքն՝ սեպտեմբերի 1-ին  չեն կարող մտնել դպրոց․․․ Պատկերացնում եմ որոշ տնօրենների կանգ առած միտքը․․․

Միաժամանակ խորհուրդ է տալիս ուսուցիչներին դասապրոցեսը սկսել՝ էլեկտրոնային հարթակներից հայթհայթելով նյութերը։

Թե քանի աշակերտի, քանի ուսուցչի,  ինչ  ծավալների մասին է խոսքը, դժվար չէ պատկերացնել։ Մինչդեռ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ըստ պլանավորման և հայտարարված ծրագրի պիտի ներդրվեր հանրակրթական նոր չափորոշիչը՝ նոր դասագրքերով։

Հարց՝ առանց նոր դասագրքերի ինչպե՞ս եք պատկերացնում նոր չափորոշչի գործադրումը։

Սա խայտառակ ձախողում է, հերթականներից մեկը, և ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Համոզված եմ՝ ոչ ոք։
Իսկ հանրակրթական  «բարեփոխումների» մասին որքան են տարփողել․․․միլիոններ ծախսել վստահաբար․․․
Նույնքան խոցելի և մինչև վերջ չմտածված է ուսուցիչների կամավոր ատեստացիայի գործընթացը։ Եվ պատահական չէ, որ կամավոր ատեստավորման շահառուների թիվն այդքան աննշան է։
Իսկ ԱԺ ամբիոնից նախարար ու վարչապետ «ներշնչող» թվեր են հրապարակում․․․ թոշակի և ասֆալտի ֆետիշով  ապրող զանգվածի համար՝ թմբիր․․․
Կարևորը փքած պատկերն է՝ պոպուլիզմը, նախկինի մերկապարանոց մերժում-ատելությունը, բովանդակային և խորքային բարեփոխման փոխարեն․․․պլակատների ու պոպուլիզմի հրապարակումը․․․
Հիմա կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն․ ողջ երկիրն է կազմաքանդվում։ Եվ դուք ճիշտ եք․ սրանք մի բան են լավ  անում՝ քանդելը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}