Մամիջանյան. Արցախում որոշ հակահայկական էլեմենտներ փորձում են տարածել քաոս ու հուսահատություն
«Ես գիտեմ, որ Արցախում որոշ հակահայկական էլեմենտներ փորձում են տարածել քաոս ու հուսահատություն, բայց հաջողության չեն հասնի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ հավատում է արցախցուն, հային։
«Արցախցու տոկունությունն անվերջ է, ապացույցը՝ 90-ականների սկիզբը, երբ եղել է շատ ավելի վատ իրավիճակ, արդյունքը եղել է հաղթանակ։ Կա ընդամենը մեկ տարբերություն՝ այն ժամանակ Արցախում շրջափակման մեջ նստած հայը գիտեր, որ Երևանում իր կողքին, մեջքին կանգնած են, ցավոք սրտի, հիմա գիտի, որ Երևանից, այսպես կոչված նստած իշխանությունները, իր մեջքից հարվածելու են։
Արցախցի մեր քույրերն ու եղբայրները գիտեն, ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Երևանը, Հայաստանը Փաշինյանն ու իր խմբակը չեն, Հայաստանի բնակչության գրեթե 90 տոկոսը չի պատկերացնում ելք, որով Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Դա միակ բանն է, որ արցախցիները պետք է հիշեն»,- ասաց Հ.Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան