
«Հրապարակ». Ինչու ՔՊ-ում գոհ չեն Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող ՔՊ-ում առանձնապես գոհ չեն Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Ներքին բուռն քննարկումներ են ընթանում, որ կազմակերպված, տպավորիչ, ազդեցիկ միջոցներ չեն ընտրել քարոզարշավի համար։ Բացի այդ, թաղային հեղինակություններն էլ կարծես հուսախաբ են անում` չեն օգնում, թեպետ նախապես խոստացել էին, որ ոչ միայն ձայներ կբերեն, այլև հանդիպումներին մասովկա կապահովեն:
Սակայն ՔՊ-ում հատկապես քննարկման թեմա է դարձել Էրեբունի համայնքում Ավինյանի՝ մի քանի օր առաջ անցկացրած քարոզարշավը, որը ոչնչով չէր տարբերվում մյուս համայնքների հետ հանդիպումներից: Թեպետ հույս ունեին, որ Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կկատարի իր խոստումները, և ամենատպավորիչ հանդիպումն այստեղ կկայանա: Իզո՞ւր է, որ Սեդրակյանի որդին այդքան տենդերներ է շահում և իշխանավորների հետ ջերմ հարաբերություններ է հաստատել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին