Քաղաքական 17:56 31/08/2023 Հայաստան

Միքայել Մինասյան. Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։
Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն  ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։

Այլ կերպ ասած,  առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին  լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։  Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։

Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝  լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայաստանն իր գերակտիվ արտաքին քաղաքականությամբ Հայկական հարցի թուրքական լուծումից՝ Հայոց ցեղասպանությունից, հարյուր տարի անց ոչ միայն թույլ չէր տալիս Թուրքիային փակել Ցեղասպանության հարցը, այլև տարեց տարի է՛լ ավելի էր ընդգծում վերջինիս մեղսագործությունը՝ ստիպելով անընդմեջ հայտնվել արդարացողի դերում։ Այս գործընթացի երկու կուլմինացիաններն էին «Ֆուլտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի՝ բարոյապես պարտված դուրս գալը և 2015-2016թթ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական դիվանագիտության գրանցած հաջողությունները։

2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ Զուհագեռաբար, մեծ խանդավառությամբ և դիլետանտ նայիվությամբ  ընկան թուրքական դիվանագիտության թակարդը՝ էլ ավելի շատացնելով Հայկական հարցի հարյուրամյա խութերը։ Հայաստանի գործող իշխանությունը Հայկական հարցի ամենաարյուանալի էջի պատասխանատվության մասով զրոյացրեց 1950-ական թվականներից Սովետական Հայաստանի, Սփյուռքի, այնուհետև Երրորդ Հանրապետության մեծածավալ աշխատանքն ու ջանքերը։ Հետևողական քայլերով և բոլորի աչքի առջև զրոյացվեցին դիվանագիտական ու պատմական աշխատանքները Հայկական հարցի շուրջ չորս հիմնական ուղղություններով.

▪ խախտեցին արտաքին քաղաքական բալանսները,
▪ փոխեցին ղարաբաղյան բանակցությունների ճարտարապետությունը,
▪ դադարեցրեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը՝ Թուրքիային տալով մանևրելու հնարավորություն,
▪ մոռացության մատնեցին Սումգայիթի, Բաքվի ջարդերի  կազմակերպման և իրականացման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:

Արդյունքում, մի կողմից Հայաստանի սխալ և իմպուլսիվ արտաքին քաղաքականության,  մյուս կողմից՝ վերջին մեկուկես տարում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի  հարաբերությունների կտրուկ վատացման հետևանքով Հայաստանը հայտնվեց արդեն անխուսափելի ընտրության առջև՝ Հայկական հարցը պետք է լուծվի արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով։ Իսկ  Արևմուտքն ու Ռուսաստանը, իրենց շահերից և խնդիրներից ելնելով, բոլորիս աչքի առջև սկսեցին աչքաթող անել իրենց դավանած արժեքներն  ու ստանձնած պարտավորությունները։

Արևմուտքը սկսեց բացահայտ աչք փակել Հայաստանում ժողովրդավարության ստանդարտների աղաղակող ոտնահարումների վրա՝ ընտրված համայնքապետներին կալանավորելով իշխանազրկելուց մինչև դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ իրականացվող տեռոր, այլախոհների բանտարկությունից մինչև քաղբանտարկյալների մահվան դեպքեր։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել էին մարդու իրավունքների, բանակում տիրող բարքերի, մամուլի ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտներում, արդեն հինգ տարի է հեռակառավարման վահանակով անջատված են՝ տալով Հայաստանի իշխանություններին ռեպրեսիաների քարտ-բլանշ՝ իշխանությունը պահելու և Հայկական հարցի Արևմտյան լուծումն առաջ տանելու համար։ Միացյալ նահանգներն  ու Արևմուտքն ակնհայտորեն անտեսում են ժողովրդավարության մասին իրենց քարոզած արժեքները՝ նպաստելով Հայաստանում  բռնատիրական ռեժիմի հաստատմանը։

Ռուսաստանն էլ իր հերթին արտաքին մարտահրավերների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով սկսեց աչքաթող անել անվտանգային իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացված են ու չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ ՀԱՊԿ-ից մինչև միջպետական, երկկողմ պայմանագրեր, Ռուսաստանն անընդմեջ ձգձգում է ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բերելով հիմնավոր ու անհիմն բազում արդարացումներ։
Հայաստանն այսօր դարձել է օկուպացված դիկտատուրա, որը չունի ինքնիշխանություն, չունի դաշնակիցներ։ Հայաստանը դարձել է երկիր, որի ամեն ինչը միայն թղթի վրա է։ Թղթի վրա մենք սերտ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, դարձյալ միայն թղթի վրա մենք ժողովրդավար ենք։ Դիկտատուրան ամենուր է, Ջերմուկի մի մասն օկուպացված է, Սոթքի մեծ մասն օկուպացված է, Իշխանասարը օկուպացված է, Սև լճի մի հատվածն օկուպացված է, Ղարաբաղն արնահոսում է, լրագրողներին ու այլախոներին հետապնդում են, բայց թղթի վրա ամեն ինչ նորմալ է։

Հետևաբար, որքան երկար «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» հարցը չի ստանում լուծում, այնքան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախման արանքում տուժում են Հայաստանն ու Արցախը։
Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը Հայկական հարցի լուծման թնջուկում ունի  իր շահն ու պատկերացումները։ Այսօրվա Հայաստանն  ինքն իրեն զրկել է կոմպլեմենտարիզմի ռեսուրսից և ստիպված է ընտրություն կատարել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օտար է Ռուսաստանի համար, այս մարդկանց չեն վստահում՝ իրենց ասածների ու արածների համար։ Չեն մոռացվել և չեմ մոռացվելու վերջին հինգ տարվա  հակառուսական բացահայտ ու անդադար քարոզը և պայմանավորվածությունները չպահելը։ Իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև Հայաստանի իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը, պարտված իշխանություն է, և ինչ-որ պահից այս իշխանությանը դարձնելու են քավորության նոխազ։ Արևմուտքը չի ընդունելու, որ Հայաստանի տապալված ժողովրդավարությունը արևմտյան ինստիտուտների լռության արդյունքն էր, իսկ Արցախի հանձնումը՝ արևտյան պլանի մաս, այլ մեղավոր է դարձնելու ժողովրդավարությունը տապալողներին ու Արցախը հանձնողներին։

Հայկական հարցի արևմտյան պլանը հետևյալն է. «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ»,  Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է բացառվի, ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն հարաբերություններ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու նախապայմանով ու նաև Հայոց ցեղասպանության հարցը արտաքին օրկարգից հանելով։ Ենթակառուցվածքներն ու տնտեսական համակարգերը պետք է ապառուսականացվեն։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվի ադրբեջանական սցենարով, որը թույլ կտա Ադրբեջանին ստանալ այն, ինչ ուզում է, որին կհաջորդի կոմունիկացիաների բացումը։ Արևմուտքն ապագայում  ցանկանում է ձևավորել հարավկովկասյան երեք երկների՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ  պրոարևմտյան և հնարավորինս՝ հակառուսական։

Հայկական հարցի ռուսական պլանը հետևյալն է. Ղարաբաղից մնացած մասը դառնում է հայ-ռուսական ազդեցության գոտի՝ հայ բնակչությամբ, խաղաղապահների հսկողության ներքո, տարածաշրջանային կոմունիկացները պետք է բացվեն՝ ՌԴ հսկողության ներքո, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացին պետք է իրականացվի Խոհրդային քարտեզների հիման վրա։ Սյունիքում պետք է ընդլայնվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուսաստանը լուծելով Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը՝ է՛լ ավելի է սերտացնելու տնտեսական և ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝  փորձելով լրացնել վերջին քսան տարվա բացը։ Հայաստանն էլ պետք է դառնա Ռուսաստանի համար հասկանալի և իրապես դաշնակցային։ Ռուսաստանը ևս  ցանկանում է ունենալ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ  պրոռուսական և հնարավորինս՝ հակաարևմտյան։ Սա հեռավոր ապագայի հարց է, դեռ ցանկությունների դաշտից։
Հայկական հարցի լուծման ռուսական և արևմտյան տարբերակներն ահա սրանք են։ Եվ սա գաղտնիք չէ, սա հրապարակային փաստ է, որի մասին կողմերի ուղղակի և անուղղակի ներկայացուցիչները խոսում են տևական ժամանակ։

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև։ Ընտրություն չկատարելու արդյունքում այսօր կորսվում է Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը և այսպես շարունակ։ Պետք է հաշվել ցանկացած դետալ, տեսանելի և անտեսանելի ռիսկ և պատասխանել հարցին՝ տարբերակներից մեկի ընտրության դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Եվ ամենակարևորը, այդ լուծումը տալո՞ւ է Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն, թե՞ ծնելու է նոր կոնֆլիկտ՝ Հայաստանը ներքաշելով տնտեսական ու տարածաշարջանային կործանարար դիմակայության ու քաոսի մեջ։

Ընտրությունը շատ դժվար է և աներևակայելի ռիսկային, քանզի չընտրված կողմը ստիպված է լինելու ձեռնարկել հակաքայլեր, որոնք առաջին հերթին ուղղված են լինելու որոշումը կայացնողների դեմ։ Եվ դա է պատճառը, որ որոշվել է որոշում չկայացնել կամ առնվազն ձևացնել, թե որոշումը կայացված չէ։ Հետևաբար, Հայաստանն անընդմեջ քաղում է որոշում չկայացնելու բացասական հետևանքները, իսկ դրականները՝ կամ չկան, կամ բարոյական հաղթանակի ժանրից են։
Հայաստանը մի կողմից շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ հսկողության գոտում տեղակայում է ռուսական կողմին նյարդայնացնող եվրոպացի դիտորդների ու 21-րդ  դարում դեռ  սպասում է կանադացի հեծյալների։  Մենք ուրախանում ենք միջազգային դատարանների վճիռներով ու միջազգային հանրության կոչերով, բայց չենք ստանում իրավական գնահատական ու գործնական ճնշում Ադբերջանի դեմ՝ Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու ու խոշտանգելու համար։

Միջազգային հանրությունը լռում է Ջերմուկի մի մասի օկուպացված լինելու մասին, բայց ողջունում է Ջերմուկում արևմտյան սեփականությամբ ու նաև ռուսական կապիտալով բացվող հանքի աշխատանքը։

Մինչդեռ որոշման բացակայության պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը աներևակայելի բարձր գին են վճարում:  Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարահով է առաջ գնում, որպեսզի միջոցից դառնա նպատակ, օբյեկտից վերածվի սուբյեկտի»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}