Յոհանեսբուրգում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 60 մարդ զոհվել է
Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքի հինգ հարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 63 մարդ, այդ թվում՝ երեխա: «Միր-24»-ի փոխանցմամբ, տուժածների թիվը չորս տասնյակից ավելիի է։
Բնակելի շենքում հրդեհը բռնկվել է օգոստոսի 31-ի գիշերը ։ Արտակարգ ծառայություններից լրագրողներին հայտնել են, որ բնակիչներին տարհանել են։
Նշվում է նաև, որ պետք է որոնողական և վերականգնողական աշխատանքներ սկսեն ՝ կորածներին գտնելու համար։ Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա։
«Եվրոնյուզ»-ն էլ հայտնում է, որ կրակը հաջողվել է մարել մի քանի ժամում։
Ըստ աղբյուրի՝ դա լքված շինությունն էր, բայց ավելի քան 200 անօթևան այնտեղ ապորւմ էր ապօրինի։
Նշվում է նաև, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան