Եթե այսպես գնա, կասենք՝ 63 տարեկան երեխա, վաղ կենսաթոշակային տարիքի երեխա. Նիկոլ Փաշինյան
«Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք պետք է երեխայի սահմանը հստակ գծենք՝ որտեղ է ավարտվում երեխան և որտեղ է սկսվում հասուն մարդը»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն 18 տարեկան անձը չափահաս քաղաքացի է և հայտարարեց, թե սոցիալ-հոգեբանական մակարդակում այդ խնդիրը չեն լուծել:
«Շատ վաղուց իմ ականջը ծակում է այն հանգամանքը, որ գրեթե համատարած բանակում ծառայող զինվորների մասին խոսելիս ասում են՝ երեխաները, երեխաները, երեխաները:
Մենք այդ մարդկանց վրա երկրի անվտանգության ապահովման ֆունկցիան ենք դրել և իրեն կոչում ենք երեխա՞: Եթե իրեն երեխա ենք համարում, ուրեմը չպետք է զորակոչենք»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի առաջ խնդիր է դրել, որպեսզի արձանագրեն, որ բանակում երեխա չկա, այլ զինվորներ են:
«Մեր հանրության մեջ սոցիալ-հոգեբանական խնդիր կա: Եթե այսպես գնա, կասենք՝ 35 տարեկան երեխա, 45 տարեկան երեխա, 63 տարեկան երեխա, վաղ կենսաթոշակային տարիքի երեխա: Սա հումոր չէ, այստեղ շատ լուրջ խորը հիմնահարցեր կան»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ԿԳՄՍ նախարարի և կառավարության մյուս անդամների առաջ խնդիր դրեց հստակ գծել երեխայի սահմանը:
Հիշեցնենք, որ «երեխա» ձևակերպումը հիմնականում օգտագործում են պատերազմում զոհված, կամ անհետ կորած զինվորների ծնողները՝ խոսելով իրենց զավակների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ. Նիկոլ Փաշինյան
- Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
- Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին