Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեջ եզակի ռեկորդ է սահմանել
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբում, դարձել է համաշխարհային ֆուտբոլի պատմության առաջատար ռմբարկուն ազգային լիգաներում խփած գոլերով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին նշված է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում:
Ռոնալդուն օգոստոսի 29-ին, դուբլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Շաբաբ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ «Ալ Նասրի»: Այդ գոլերի շնորհիվ 38-ամյա պորտուգալացին շրջանցել է ավստրիացի և չեխոսլովակացի հարձակվող Յոզեֆ Բիցանին և հունգարացի Ֆերենց Պուշկասին։
Ռոնալդուն այժմ խփել է 517 գոլ ազգային առաջնություններում։ Բիցանն ու Պուշկասը իրենց կարիերայի ընթացքում ազգային առաջնություններում խփել են 515-ական գոլ:
Վերոնշյալ երեք ֆուտբոլիստները միակն են, որոնք առաջնություններում առայժմ հաղթահարել են 500 գոլի սահմանագիծը: Այս ցուցանիշին ամենամոտը արգենտինացի Լիոնել Մեսին է, որն առայժմ ունի 496 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին