Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի նշանակմամբ Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա
Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից:
Նախագահ Սարգսյանի գրասենյակից փոխանցել են.
«Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից
- Արայիկ Հարությունյանն այսօր ազատել է Գուրգեն Ներսիսյանին, վաղը կներկայացնի իր հրաժարականի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին