Ստեփան Հովհաննիսյանն ու Էդգար Սևիկյանը հրավիրվել են Ռուսաստանի հավաքական
Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ՝ Վալերի Կարպինի գլխավորությամբ, ընդլայնել է թիմի կազմը սեպտեմբերյան հավաքի համար՝ ֆուտբոլիստների թիվը հասցնելով 49-ի, գրում է «Ռիա նովոստի»-ին։
Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվել են ազգությամբ հայ երկու ֆուտբոլիստ՝ «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանն ու «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը։
Ազգային թիմի ուսումնամարզական հավաքը տեղի կունենա մերձմոսկովյան Նովոգորսկի մարզաբազայում սեպտեմբերի 4-12-ը, ընկերական հանդիպումներում մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան