Արցախում տեղի ունեցող զարգացումներն սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան սկանյանը գրում է.
«Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն առայժմ նախնական փուլում են, բայց փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին, որը թեև ջանում է քարոզչական տիրույթում ցույց տալ, թե, իբր, իրավիճակն իր համար ամբողջովին հասկանալի ու վերահսկելի է, սակայն քարոզչական գրվածքների տողատակերից երևում են իրար խառնվելու բացահայտ նշաններ։
Սա առնվազն ավելի բարվոք ստարտային պայմաններ է ստեղծելու Արցախի Հանրապետության նոր իշխանության համար, որոնք սակայն դեռ պետք է կարողանալ օգտագործել։
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս պետք է անպայմանորեն ընդգծել, և դա այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ինչը ևս մեզ համար հաջողություններ գրանցելու պատուհան է, որից նույնպես պետք է օգտվել»։
Հարակից հրապարակումներ`
- Մի փոքր լույսի շող երևաց-հրաժարական է տալիս Արցախյան նիկոլը. Ռուբեն Մելիքյան
- Ինչպես են արձագանքում Արայիկ Հարությունյանի հրաժարականի խոստումին ֆեյսբուքում
- Տիգրան Աբրահամյան. Արցախում հիմնական դերակատարների կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարտադրանք չի եղել
- Արայիկ Հարությունյանն այսօր ազատել է Գուրգեն Ներսիսյանին, վաղը կներկայացնի իր հրաժարականի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան