
«Փաստ». «Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքվել էր 58 հազար ստորագրություն: Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:
Ստորագրությունները ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, և «Հայաքվեն» այդ օրը հրավիրում է նախաձեռնությանն աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ՝ «միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ, և տեր կանգնելու մեր բոլորի ստորագրություններին»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ՝ հետամուտ լինելու օրենքի ընդունմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին