Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրությունը նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 128 հազար167.2 տոննա հաց, ինչը 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․1%-ով։
Դրան զուգահեռ 3․1%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, 7 ամիսներին արտադրվել է 89 հազար 827.1 տոննա ալյուր, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 87 հազար 108.2 տոննա։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիո, որ այս տարվա հունվար-հուլիսին 1․1%-ով էլ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 679.2 տոննա մակարոնեղեն, իսկ 2022 թ-ի հունվար-հուլիսին՝ 2 651.3 տոննա։
Ձավարեղենի արտադրության ծավալները նույնպես ավելացել են․ հունվար-հուլիսին արտադրվել է 902.2 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․6%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան