Ակցիա՝ կառավարության դիմաց. «Մանդատ չունես»՝ Արցախ հանձնես, հայրենիք հանձնես, ազգ պառակտես, հռչակագիր փոխես
«Բաբոն Տեր Ա» նախաձեռնության կառավարության շենքի մոտ «Մանդատ Չունես» պիկետ է իրականացում։
Պաստառներին գրված է՝ «Մանդատ չունես»՝ «Արցախ հանձնես», «հայրենիք հանձնես», «ազգ պառակտես», «հռչակագիր փոխես»,...
«Մեր նախաձեռնությունը միավորում է տարբեր տարիքի, տարբեր մասնագիտութունների կանանց Արցախը հայկական պահելու վճռականության շուրջ։ Մենք վերահաստատում ենք անկախության հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ ՀՀ ստանձնած հանձառությունը։ Նկատում ենք, որ ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող բանակցությունները, դրանից բխող դավադիր գործողությունները միտված չեն ի շահ Հայաստանի, ի շահ Արցախի, հետևաբար եկե ենք այստեղ բարձրաձայնելու մեր խոսքը «Մանդատ Չունես» խորագրի ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը։
Նա նշեց, որ դա արդեն վաղուց բոլորն էլ նկատել են, պարզապես իրենք եկել են հանրային հայտնել։
«Ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները, գիտենք, որ դրժել են իրենց նախընտրական ծրագիրը, որի դիմաց ստացել են քվել, հետևաբար այսօր այս իշխանությունները չեն ներկայացնում իրենց ընտրողներին։
Այստեղ ենք ասելու, որ այս իշխանությունները Արցախը հանձնելու իրավունք, լիազորություն մանդատ չունեն։ Մանդատ չունեն նաև պատմություն կեղծել, բանակ քանդել, մեզ բարոյազրկել, մեր քաղաքացիներին թշնամու ճիրաններում լքել, սոված թողել... Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց եկել ենք այստեղ ասելու՝ այս իշխանություններn ուղղակի մանդատ չունեն»,- ասաց Ն. Մարգարյանը։
Նա համոզված է, որ իրենց պայքարը հանգուցալուծման հասնելու է, միանալու են իրենց հանրության շատ շերտեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները